FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 8

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում.
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 9-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածը և սույն Օրենսգրքի 271-րդ և 287-րդ հոդվածները: Այն դեպքերում, երբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան համարվում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նախապայման, ապա այդ ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները.
2. Ապրանքները՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների և միջազգային փոստային առաքանիների, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը, եթե տարանցման հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ համապատասխանաբար առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման, բայց ոչ պակաս այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման այլ անդամ պետություններում, որոնց տարածքներով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան իրականացվելու է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) այնպես, եթե ապրանքն այդ անդամ պետությունների տարածքներում ձևակերպվեր «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ համապատասխանաբար առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

Սույն կետի առաջին պարբերությունում նշված մաքսատուրքերի, հարկերի գումարները որոշվում են ելնելով մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի ամենաբարձր մեծությունից, ապրանքների արժեքից և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ բնութագրեր) ֆիզիկական բնութագրերից, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ.
3. Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները (ապրանքների բաղադրիչները) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշելու առանձնահատկությունները.
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում հետևյալ դեպքերում՝
    1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափի ու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափի հանրագումարը չի գերազանցում տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով 500 եվրոյին համարժեք գումարը, եթե նման ապահովման տրամադրումը սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան հանդիսանում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայման.
    2) որպես հայտարարատու հանդես է գալիս հայտարարագրվող ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնող մաքսային փոխադրողը կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին առաջին կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

3) ապրանքները փոխադրվում են երկաթուղային, օդային տրանսպորտով կամ տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) մաս է.
    4) օտարերկրյա ապրանքները փոխադրվում են նավերով, այդ թվում՝ խառը (գետ-ծով) նավարկության նավերով, անդամ պետության և (կամ) անդամ պետությունների ծովային նավահանգիստների միջև՝ առանց անդամ պետության և (կամ) անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ մուտք գործելու՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման մաս է.
    5) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, որտեղ ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է այդ անդամ պետության տարածքով.
    6) սույն Օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ սույն Օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան.
    7) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
    8) մաքսային մարմնի կողմից կայացվել է մաքսային ուղեկցում կիրառելու մասին որոշում.
    9) ապրանքները նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական օգտագործման համար, ինչի մասին յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման վերաբերյալ ուղարկող մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն՝ այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը: Նշված տեղեկատվությունը մաքսային մարմնին փոխանցվում է այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության կողմից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որն ապրանքների ստացողը հանդիսացող դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետությունն է. կամ այն անդամ պետության տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական հիմնարկից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը, և որն այն պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն է, որի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն ապրանքների ստացողն է.
    10) ապրանքները նախատեսված են պետությունների՝ Միության մաքսային տարածքում տեղակայված միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար, ինչի մասին յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման վերաբերյալ ուղարկող մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը: Նշված տեղեկատվությունը մաքսային մարմնին փոխանցվում է այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության կողմից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը, եթե դա ստացվել է այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որը պետությունների՝ ապրանքների ստացողները հանդիսացող միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների նստավայր պետությունն է.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

11) ապրանքները՝ ներառյալ առաջնահերթ ձեռքբերման ապրանքները, նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, հյուպատոսական հիմնարկների աշխատողների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման համար, ինչի մասին յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման վերաբերյալ ուղարկող մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը: Նշված տեղեկատվությունը մաքսային մարմնին փոխանցվում է այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության կողմից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը, եթե դա ստացվել է այն անդամ պետության արտաքին գործերի նախարարությունից, որը դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների նստավայր պետությունն է, որոնց աշխատակիցները, աշխատողները, անձնակազմը (աշխատակիցները, պաշտոնատար անձինք) ապրանքների ստացողներն են, կամ այն անդամ պետության տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական հիմնարկից, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը, որն այն պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն է, որի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները, աշխատողները ապրանքների ստացողներն են.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

12) ապրանքները նախատեսված են մշակութային, գիտահետազոտական նպատակներով օգտագործման, մարզական մրցումների անցկացման կամ դրանց նախապատրաստման, տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքների վերացման, անդամ պետությունների պաշտպանունակության և պետական (ազգային) անվտանգության ապահովման, դրանց զինված ուժերի վերազինման, անդամ պետությունների պետական սահմանների պաշտպանության, անդամ պետությունների պետական մարմինների օգտագործման համար, ինչի մասին առկա է շահագրգիռ անդամ պետության այն համապատասխան պետական մարմնի հաստատումը, որը միջնորդել է առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելու և (կամ) առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելու՝ այդ ապրանքների բացթողման համար, որը ներկայացվել է այն անդամ պետության՝ Հանձնաժողովի կողմից սահմանված մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է նշանակման մաքսային մարմինը, այն անդամ պետության՝ Հանձնաժողովի կողմից սահմանված մաքսային մարմին, որի տարածքում է գտնվում ուղարկման մաքսային մարմինը.
    13) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով իրականացվել է մաքսային հայտարարագրում այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով, և այդ ապրանքների մասով վճարվել են մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, եթե փոխադրումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան պետք է իրականացվի միայն այն անդամ պետության տարածքով, որտեղ ներկայացվել է ապրանքների հայտարարագիրը, և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն միևնույն անձն է:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

5. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման սահմանված չափը և հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը, եթե այդ ապահովման տրամադրումը սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայման է, հանրագումարում գերազանցում են սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերում նշված գումարը՝ ոչ ավելի, քան տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով 500 եվրոյին համարժեք գումարի չափով, ապա մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման լրացուցիչ ապահովման և (կամ) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրում չի պահանջվում.
6. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրվում է այն ապրանքների նկատմամբ, որոնք փոխադրվում են մեկ տարանցման հայտարարագրով: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովում կարող է տրամադրվել այն ապրանքների նկատմամբ, որոնք փոխադրվում են տարանցման մի քանի հայտարարագրերով.
7. Տարանցման մեկ հայտարարագրով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում կարող է տրամադրվել ուղարկող մաքսային մարմնին կամ նշանակման մաքսային մարմնին: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է տրամադրվել այն անդամ պետության ուղարկող մաքսային մարմնին, նշանակման մաքսային մարմնին կամ այլ մաքսային մարմնի, որի տարածքում գտնվում է ուղարկող մաքսային մարմինը կամ նշանակման մաքսային մարմինը, և որը սահմանվում է այդ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  146

8. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացնելու է մեկ անդամ պետության մաքսային մարմինը, իսկ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնին, ապա մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառման առանձնահատկությունները սահմանվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով: Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացնելու է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը, ապա մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառման առանձնահատկությունները սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ: