FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  327

Մաքսային տեսազննումը.
1. Մաքսային տեսազննումը մաքսային հսկողության ձև է, որն ապրանքների, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների և ուղեբեռի, բեռնային տարողությունների, մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների տեսողական զննման անցկացումն է՝ առանց տրանսպորտային միջոցների բեռնասրահները (հատվածամասերը) և ապրանքների փաթեթվածքը բացելու, առանց զննվող օբյեկտները (ներառյալ ֆիզիկական անձանց ուղեբեռը) և դրանց մասերը կազմատելու, ապամոնտաժելու, ամբողջականությունն այլ կերպ խախտելու՝ բացառությամբ այն տեսազննման, որը շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ձևով անցկացվում է մաքսային հսկողության ընթացքում.
2. Մաքսային տեսազննումն անցկացվում է այն ապրանքների մասին տեղեկություններն ստուգելու և (կամ) ստանալու նպատակով, որոնց նկատմամբ անցկացվում է մաքսային հսկողությունը, ինչպես նաև ապրանքների, տրանսպորտային միջոցների և դրանց բեռնասրահների (հատվածամասերի) վրա մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների առկայությունն ստուգելու նպատակով.
3. Մաքսային տեսազննումը կարող է անցկացվել հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձինք ցանկություն են հայտնում ներկա գտնվելու մաքսային տեսազննման ժամանակ.
4. Մաքսային տեսազննում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են մաքսային տեսազննման՝ Հանձնաժողովի կողմից որոշվող ձևի ակտ կազմելու կամ մաքսային մարմին ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ մաքսային փաստաթղթերի վրա մաքսային տեսազննում անցկացնելու փաստի մասին նշումներ կատարելու միջոցով: Ֆիզիկական անձանց ուղեբեռի և (կամ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային տեսազննում անցկացնելիս մաքսային տեսազննման ակտ կազմվում է միայն այն դեպքում, երբ վերջինս մաքսային մարմինների կողմից օգտագործվելու է մաքսային գործառնություններ իրականացնելիս և (կամ) մաքսային հսկողություն անցկացնելիս:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  327

5. Այն դեպքում, երբ մաքսային տեսազննում անցկացնելու արդյունքները ձևակերպվել են մաքսային մարմին ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ մաքսային փաստաթղթերի վրա մաքսային տեսազննում անցկացնելու փաստի մասին նշումներ կատարելու միջոցով, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի պահանջով մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են կազմել մաքսային տեսազննման ակտ՝
    1) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային տեսազննում անցկացնելու դեպքում՝ մաքսային տեսազննում անցկացնելուց հետո 2 աշխատանքային ժամից ոչ ուշ.
    2) այլ վայրերում մաքսային տեսազննում անցկացնելու դեպքում՝ մաքսային տեսազննում անցկացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը սկսելու պահից 2 ժամից ոչ ուշ.
6. Մաքսային տեսազննման ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է (ուղարկվում է) ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին, եթե այդ անձինք որոշված են: