FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  82

Վերահսկողության իրականացման և պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը.
1. Կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցները կիրառում է Կենտրոնական բանկը՝ սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.
2. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, սույն օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող անձանց, կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ իրականացնող անձանց, կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձանց, կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվներ թողարկողներին և դրանց նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, ղեկավարներին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կազմում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց: