FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը.
1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների.
2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների.
3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը.
4. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
5. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
7. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը.
9. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը.
10. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ և 14.1-ին մասերով նախատեսված դեպքերի.
11. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը.
12. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

13. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը.
14. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարը.
14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ համապատասխան դատավորի առաջարկությամբ.
15. Համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
16. Փոխվարչապետին, նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը.
17. Նախարարի տեղակալին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, մարզպետի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

18. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան նախարարը, իսկ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը.
19. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Հանրապետության նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը.
21. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը.
22. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
23. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան փոխվարչապետը.
24. Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Անվտանգության խորհրդի քարտուղարը.
25. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը.
26. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

27. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը (լիազորությունները) կասեցվելիս նրան պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ.
28. Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում: