Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 272 Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու հիմքերը. 1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածով. 2. Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը չի հանվում ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից այն դեպքերում, երբ վերակազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ կետով սահմանված եղանակով և չի հանգեցրել ստեղծված իրավաբանական անձի՝ որպես ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող գրանցվելու համար ապահովված պայմանների բացակայությանը. 3. Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից հանելու՝ Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով: |