FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  95

Պահանջատեր չհանդիսացող հաջորդող գրավառուների իրավունքների պաշտպանությունը.
1. Եթե կատարողական վարույթով կամ արտադատական կարգով գրավառուի պահանջը բավարարվելուց և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հետ կապված կատարողական վճարները գանձելուց հետո Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին առկա է գրավի առարկայի իրացման գումարի մնացորդ, ապա այդ մնացորդի և դրա չափի վերաբերյալ հարկադիր կատարողը ծանուցում է պահանջատեր չհանդիսացող այն անձանց, որոնք մինչև գրավի առարկայի իրացումը դրա նկատմամբ ունեցել են հաջորդող գրավի՝ հանրային գրանցամատյաններում գրանցված (հաշվառված) իրավունքներ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց երկու ամիս հետո հարկադիր կատարողը դեպոզիտ հաշվին մնացած դրամական միջոցները բաշխում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե նրան չի ներկայացվել դա բացառող դատական ակտ։