FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  110.1

Հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելը և դատավորների թեկնածուների ցուցակում հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին ընդգրկելը.
1. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու.
2. Հատուկ կարգով որակավորման ստուգման նկատմամբ («mutatis mutandis») կիրառվում են սույն օրենսգրքի 95-109-րդ հոդվածներով սահմանված կանոններն այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով.
3. Հատուկ կարգով որակավորման ստուգման կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանելիս պետք է ապահովեն որակավորման ստուգման էական բարդությունը.
4. Գրավոր քննության բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Դատական դեպարտամենտը գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորներ հավաքած անձանց ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ հարցազրույց անցկացնելու նպատակով.
5. Դատական դեպարտամենտը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում ցուցակում ներառված անձանց բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
6. Հարցազրույցի արդյունքներով ընտրված թեկնածուներին Բարձրագույն դատական խորհուրդը ներառում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների: