Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 52 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները. 1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար Հանձնաժողովի սահմանած կարգով տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները. 1) շնորհակալության հայտարարում. 2) միանվագ դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում. 2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ Հանձնաժողովի սահմանած կարգով որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժի հանումը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված խրախուսման միջոցները կիրառում է Հանձնաժողովի նախագահը. 4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը: |