FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  9

Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը.
1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար.
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման և ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին.
3. Կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման կարգը.
4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը կազմակերպելու միջոցով.
5. Պետությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում սահմանում է հատուկ երաշխիքներ ծնողազուրկ երեխաների համար: Ծնողազուրկ է այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը կամ մեկ ծնողը) մահացել են, ճանաչվել են մահացած կամ անհայտ բացակայող կամ անհայտ կամ զրկվել են ծնողական իրավունքներից.
6. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման կարգը սահմանում է Կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  9

7. Երեխայի այլընտրանքային խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության և հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը.
8. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման և ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի այլ անդամների միջոցով խնամքի և դաստիարակության կազմակերպմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինն ապահովում է երեխայի, ընտանիքի այլ անդամների և խնամք իրականացնող անձի միջև կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ.
9. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման ձև, ունի այլընտրանքային խնամքի ձևերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և դրանից բխող ու դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: