FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  70

Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա.
1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով.
2. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին.
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել ոչ ուշ, քան համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո.
4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի.
5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում.
6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները: