Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 17 Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը. 1. Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը, այդ թվում՝ դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրանց իրավահպատակ վարքագծի ձևավորմանը. 2. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարների հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով. 3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը. 4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները: |