Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը. 1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր. 2. Պայմանագրում մասնավորապես նշվում են` 1) աշխատանքների նպատակը և կատարման ժամկետները. 2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները. 3) պայմանագրի գործողության ժամկետը. 4) ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունները սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը. 5) սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու՝ ընդերքօգտագործողի պարտականությունը. 6) իրական շահառուի փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու պարտականությունը` ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք։ |