Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 138 Վերաքննիչ բողոքի պատասխանը. 1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` 1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով. 2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով. 2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին. 3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը. 2) պատասխանը ներկայացրած անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները). 3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները. 4. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե պատասխանը ներկայացրած անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով). 5. Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: |