FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  173

Քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը.
1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`
    1) ֆիզիկական անձից.
    2) իրավաբանական անձից.
    3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.
    4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ.
2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական.
3. Եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը, և միաժամանակ նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը.
4. Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել.
5. Միջազգային իրավունքին համապատասխան` որևէ անձի հանձնման խնդրանքի մերժումը այդ հանձնման խնդրանքում նշված ենթադրյալ հանցանքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է, եթե այդ անձի և նրան վերագրվող ենթադրյալ արարքի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  173

6. Քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված, այդ թվում՝ անհայտ կամ չբացահայտված աղբյուրից: Այդպիսի տեղեկությունը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ ստուգվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե այն պարունակում է այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել: