Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 826 Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը. 1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը. 2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել գույքն այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը: |