FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  30

Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը.
1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել գույքային պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար, ինչպես նաև քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: Լիազոր մարմինը կամ նրա աշխատակիցները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար.
2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Այն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության միջոցներ սահմանված չեն, կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները.
4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով.
4.1. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը յուրաքանչյուր խախտման համար՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  30

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով.
4.2. Ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև տրաստի իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող իրավաբանական անձի կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
4.3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաև խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ` սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ.
5. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն.
6. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող, որակավորվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն ստացող) ոչ ֆինանսական հաստատության կամ անձի կատարած իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է համապատասխան վերահսկող մարմինը՝ օրենքով սահմանված կարգով.
7. Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում հաշվետվություն տրամադրող այդ անձի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի կատարած իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է լիազոր մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  30

8. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմնի մոտ առկա և օրենքով սահմանված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն.
9. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն: