Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Մարզպետի լիազորությունները մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում. 1. Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում` 1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը. 2) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում. 3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ. 4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը. 5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ: |