FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. մեղվաբուծություն` մեղրատու մեղուների բուծումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման, մեղվաբուծական մթերքների և հումքի ստացման համար. մեղվաբույծ` մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ. մեղվաընտանիք` միևնույն մեղվափեթակում կամ փչակում (բնում) ապրող մեղրատու մեղուների ընտանիք, որը կազմված է աշխատավոր մեղուներից, բոռերից (արու մեղուներից) և մայր մեղվից. փեթակ` մարդու պատրաստած շինություն` մեղվաընտանիքի կենսագործունեության ապահովման համար. մեղվանոց` մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով և պարագաներով. ամրակայված (ստացիոնար) մեղվանոց` ամբողջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց. գյուղատնտեսական էնտոմոֆիլ` մշակաբույսերի տարածքների շրջակայք տեղափոխված ժամանակավոր մեղվանոց. էկոլոգիական մեղվանոց` էկոլոգիապես մաքուր մեղվաբուծական մթերք արտադրելու համար գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սահմանած պահանջները բավարարող և հավաստագրված մեղվանոց. տոհմային մեղվանոց` ծագումով և հատկանիշներով տոհմային մեղվանոցներին ներկայացվող պահանջներին համապատասխանող մեղվանոց. մեղուների պարս` բնական պայմաններում մեղուների բազմացման ձև, ձագատվության ճանապարհով հիմնական մեղվաընտանիքից ինքնուրույնաբար ձևավորված նոր ընտանիք. մեղվաբուծական մթերք` մեղրատու մեղուների ստեղծած արտադրանքը (մեղր, մեղվամոմ, ակնամոմ, մայրակաթ, մեղվի թույն, ծաղկափոշի, մեղուների պարսեր և այլն), ինչպես նաև հենց մեղրատու մեղուները. մոմաթերթ` մեղրահացի կառուցման համար հատուկ մշակման ենթարկված մեղվամոմի շերտեր. մեղրատու մեղուների ցեղ` բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձևավորված, սերնդեսերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խումբ. մեղրատու մեղուների պոպուլյացիա` մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձևավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձևավորվել է որոշակի տարածքում և ունի ընդհանուր գենոֆոնդ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

մեղվանոցի անձնագիր` լիազոր մարմնի սահմանած ձևի անձնագիր. սերտիֆիկացման մարմին` էկոլոգիական արտադրանքի սերտիֆիկացման գործունեություն իրականացնող հավատարմագրված իրավաբանական անձ. էնտոմոֆիլ բույսեր` միջատների կողմից փոշոտվող բույսեր. մեղրաբերքի աղբյուրներ` մեղրատու մեղուների բնական սնունդ` նեկտար և ծաղկափոշի արտադրող բույսեր, որոնք ապահովում են մեղրաբերքը: