Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Արտադպրոցական կրթությունը. 1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը. 2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը և գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի. 3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական, ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով. 4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում. 5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության և կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման. 6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար. 7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը: |