Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը. 1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն 7 անդամ. 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են` 1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, և երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է 5-ից. 2) համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` 2 անդամ: Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ (բացառությամբ հանձնաժողովի նախագահի) կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը 2-ից ավելի է, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով. 2.1. Հանրաքվեների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են՝ հաշվի առնելով համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները. 3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն մասով սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների` ըստ տեղամասերի բաշխման մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում անգամ այն դեպքում, երբ թափուր տեղի լրացման արդյունքում որոշմամբ սահմանված համամասնությունը խախտվել է: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բաշխմանը համապատասխան, հանձնաժողովում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նշանակած անդամներից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Եթե կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակել է 2 անդամ, ապա նշանակելիս նշում է, թե նրանցից ով է զբաղեցնելու հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը. 5. Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև: Յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով` ՆՔԹ = ԿՄԹ x ՏԹ, վերցրած ամբողջ թվերը, ՊԹ որտեղ` ՆՔԹ-ն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների թիվն է, ԿՄԹ-ն Ազգային ժողովի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվն է, ՏԹ-ն կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է, ՊԹ-ն Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվն է: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության: Ազգային ժողովի խմբակցությունների քանակը 4-ից մեծ լինելու դեպքում, եթե ՆՔԹ-ն որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար ստացվում է մեծ ՏԹ-ի կեսից, ապա ՏԹ-ի կեսը գերազանցող մասը բաշխվում է մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) միջև սույն հոդվածով սահմանված համամասնության սկզբունքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Մնացորդների հավասարության դեպքում մնացած պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` հաշվի առնելով, որ նույն հանձնաժողովում այդ երկու պաշտոնները միաժամանակ չեն կարող զբաղեցնել կառավարության կազմավորմանը մասնակից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչները: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխումը` ըստ ընտրական տեղամասերի, կատարվում է մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար ժամկետի սկիզբը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով. 6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտն ստորագրում է կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ խմբակցության քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը՝ ժամը 12.00-ին. 8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանցից: Այս դեպքում, եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում. 10. Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, մինչև 1 000 ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 5-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 5 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 7-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 7 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 9.00-ի դրությամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա անդամների թիվը նվազ է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ից, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն մասով սահմանված կարգով, այնպես, որ ապահովվի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը. 11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո՝ համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները ամփոփվելուց 7 օր հետո, բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 12. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը. 13. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում: Ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնների՝ նախկինում կատարված բաշխումը պահպանվում է, և տեղամասային ընտրական հանձնաժողովների նոր նշանակումներ կատարելու համար հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են վերաքվեարկություն նշանակելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ 3 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը տեղի են ունենում կազմավորման ժամկետի ավարտի հաջորդ օրը` ժամը 12.00-ին: |