Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 48 Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը. 1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` Կառավարության սահմանած կարգով. 2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության հիման վրա՝ հիմք ընդունելով միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան` Կառավարության սահմանած կարգով: |