FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  16

Աուդիտի կոմիտեն.
1. Աուդիտի կոմիտեն գործադիր իրավասություններից անկախ մարմին է, որը հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտի ընթացքում համագործակցում է Հաշվեքննիչ պալատի արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության հետ, նպաստում է դրա և Հաշվեքննիչ պալատի միջև արդյունավետ փոխգործակցությանը, դիտարկում է արտաքին աուդիտի աշխատանքի արդյունքները, ինչպես նաև իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ աուդիտի կոմիտեին վերապահված այլ գործառույթներ.
2. Աուդիտի կոմիտեն կազմված է Հաշվեքննիչ պալատի երեք անդամից: Աուդիտի կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Հաշվեքննիչ պալատի անդամ.
3. Աուդիտի կոմիտեի անդամ չեն կարող լինել Հաշվեքննիչ պալատի նախագահը և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները.
4. Աուդիտի կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին չեն կարող մասնակցել աուդիտի կոմիտեի անդամ չհանդիսացող Հաշվեքննիչ պալատի անդամները.
5. Աուդիտի կոմիտեն հաշվետու է Հաշվեքննիչ պալատին.
6. Աուդիտի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ: