Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների երաշխիքները. 1. Խաղաղ ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի պատրաստականության ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով վարժական հավաքներ, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներ, զորախաղեր անցկացնելու դեպքերում (այսուհետ` անցկացվող միջոցառում)` համաձայն անցկացվող միջոցառման ապահովման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակների: Անցկացվող միջոցառման շրջանակներում տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է ըստ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների (բացառությամբ քաղաքացիների) գրանցման կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա. 2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է կենտրոնացված կարգով` այդ նպատակով ստեղծված տրանսպորտային միջոցների ընդունման-հանձնման կետերում` տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա. 3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով: Սույն մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում: |