FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  14.2

Կոմիտեի կառավարման մարմինները.
1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպությունը ղեկավարում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով.
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
    1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.
    2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների և ղեկավարի ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.
    3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է ընդհանուր ժողովը).
    4) չափումներ կատարող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.
    5) Կոմիտեի անդամավճարի չափը և այն վճարելու կարգը սահմանելը.
    6) գործադիր մարմնի ընտրությունը.
    7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր.
3. Գործադիր մարմնի և այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ։ Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված կառավարման այլ մարմիններ ևս։