FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  79

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ (այսուհետ՝ վկայականի կրկնօրինակ) ստանալու համար կարող է (են) դիմել՝
    1) այն անձը, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
    2) շահագրգիռ անձը՝ մահացած անձի մահվան պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու դեպքում.
    3) ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.
    4) այլ անձ, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում.
    5) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին վկայականի կրկնօրինակի տրամադրման համար, անձամբ կամ լիազորած անձի միջոցով.
    6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման համար՝ նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները) կամ նրա մշտական բնակության համայնքի ղեկավարը.
2. Վկայականի կրկնօրինակի տրամադրման համար դիմումին կից ներկայացնում են՝
    1) անձը հաստատող փաստաթուղթը.
    2) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում: Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում: Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում նաև այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  79

3) հասարակ լիազորագիրը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.
    4) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում.
    5) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է՝ սույն օրենքով սահմանված դեպքում.
3. Վկայականի կրկնօրինակ տրամադրելու դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները.
    1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
    2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որոնց հիման վրա տրամադրվելու է վկայականի կրկնօրինակը.
    3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը: