Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը. 1. Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը. 2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը. 2.1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով. 2.3. Օրենսդրությամբ կամ լիցենզավորված անձի կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով նախատեսված՝ անձի մասնակցի կամ բաժնետիրոջ կողմից բաժնեմասի կամ բաժնետոմսի գնման (ձեռքբերման) նախապատվության իրավունք նախատեսող կարգավորումները արգելք չեն հանդիսանում սույն օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռքբերման նախապատվության իրավունքի առաջնահերթ իրացման համար. 3. Սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում է կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, կամ չի պահպանվել սույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով սահմանված նախապատվության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում հանձնաժողովի սահմանած կարգի պահանջներին, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների դեպքում նաև, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում են կամ կարող են վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 27 4. Սույն հոդվածի 1-2-րդ կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե նրանք չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում. 5. Առանց սույն հոդվածում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է։ |