Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 թ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար. 2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա գրանցումն ու լիցենզավորումը: Վարկային կազմակերպությունը գրանցվում և լիցենզավորվում է, եթե պահպանվել են հետևյալ պահանջները՝ ա) ամբողջությամբ վճարվել է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը, որը վճարվում է Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում բացված կուտակային հաշվին. բ) վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար. գ) վարկային կազմակերպության ղեկավարները համապատասխանում են Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին. դ) վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք ստացել են Կենտրոնական բանկի համաձայնությունը. 3. Գրանցման և լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տալիս է գրանցման վկայական և լիցենզիա՝ այդ մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրին՝ վարկային կազմակերպության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 4. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վարկային կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է լիցենզավորված. 5. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության գրանցումն ու լիցենզավորումը, եթե՝ ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին. գ) չեն պահպանվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները. 6. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սահմանված մեկամսյա ժամկետը կասեցնելու դեպքում այն կասեցման պահից ընդհատվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող փաստերը պարզելու (կասեցման ժամկետը լրանալու) պահը, ինչից հետո մեկամսյա ժամկետը վերսկսվում է: Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը մեկամսյա ժամկետում չբավարարելու, չմերժելու կամ մեկամսյա ժամկետը չկասեցնելու դեպքում վարկային կազմակերպությունը համարվում է գրանցված և լիցենզավորված՝ պետական տուրքը վճարած լինելու պայմանով: Այդ դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել լիցենզիա. 7. Այն իրավաբանական անձինք, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության գործունեություն, կարող են սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված ժամկետից հետո՝ եռամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ՝ որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու համար. 8. Կենտրոնական բանկը վերագրանցում և լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներն ու պայմանները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի: Ընդ որում, սույն հոդվածով սահմանված վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Վարկային կազմակերպության պետական գրանցումն ու լիցենզավորումը, վարկավորում իրականացնող իրավաբանական անձանց վերագրանցումը. 1. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝ ա) գրանցման և լիցենզավորման դիմումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով. բ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի կողմից հաստատված վարկային կազմակերպության կանոնադրությունը՝ 6 օրինակից. բ1) վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով. գ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի որոշումը՝ վարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին. դ) վարկային կազմակերպության ղեկավարների գործունեության մասին տեղեկանքը՝ կազմված Կենտրոնական բանկի սահմանած ձևով. ե) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով կազմված հայտարարությունը՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության մասին. զ) վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է վարկային կազմակերպության գործունեության տեսակը, ոլորտը, գործունեության կարգը, միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները, ընթացակարգերը և Կենտրոնական բանկի սահմանած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: Կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպությունների տարբեր տիպերի (խմբերի) համար, ըստ գործունեության տեսակների, իր ընդունած նորմատիվ իրավական ակտերով հաստատել գործունեության օրինակելի կանոնակարգեր. է) վարկային կազմակերպության գործունեության առաջիկա երեք տարվա տնտեսական ծրագիրը՝ Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան. ը) պետական տուրքի վճարման անդորրագիրը. |