Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարները և արտոնությունները. 1. Լիազոր մարմինը տարածական տվյալների տրամադրման և դրանց առնչվող ծառայությունների համար գանձում է հետևյալ վճարները. 1) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ. 2) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ. 3) լիազոր մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ, բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ. 4) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով՝ ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` 25000 դրամ. 5) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝ ա. 1:10 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 1000 դրամ, բ. 1:25 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 250 դրամ, գ. 1:50 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 62 դրամ. 6) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝ ա. գունավոր տարբերակով` 6000 դրամ, բ. սև-սպիտակ տարբերակով` 2000 դրամ. 7) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար` 1000 դրամ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 15) օրթոֆոտոհատակագծերի (Թի Այ Էֆ Էֆ (TIFF)), (Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF)) տրամադրում սպեկտրի տեսանելի և մոտակա ինֆրակարմիր տիրույթներում (Ար Ջի Բի (RGB)), (Էն Այ Ար/Սի Այ Ար (NIR/CIR))՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ. 16) պետական ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ, բ. ամսական բաժանորդագրությամբ՝ 15000 դրամ, գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ. 2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների միջոցով սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS)) առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար հետևյալ չափերով. 1) տարեկան բաժանորդագրման համար՝ 400 000 դրամ. 2) ամսական բաժանորդագրման համար՝ 50 000 դրամ. 3. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերի: Սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև դիմումը ներկայացնելու օրվանից հետո` երկրորդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով. 5. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և դրան առնչվող ծառայությունները բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու` ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, պետական կառավարման մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները վերջիններս կարող են փոխանցել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որոնց համար գանձվում են սույն օրենքով սահմանված վճարները. 7. Ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվության համար (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 8) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար` 100 դրամ. 9) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սմ կամ 23x23 սմ) օդալուսանկարի տրամադրման համար` 1500 դրամ. 10) սույն մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումը թղթային տարբերակով կատարվում է՝ սույն հոդվածի 1-ին և 5-րդ կետերով սահմանված վճարներին ավելացնելով հետևյալ վճարները. ա. A0 ֆորմատ` 5000 դրամ, բ. A1 ֆորմատ` 2500 դրամ, գ. A2 ֆորմատ` 1250 դրամ, դ. A3 ֆորմատ` 625 դրամ, ե. A4 ֆորմատ` 300 դրամ. 11) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար` 1000 դրամ. 12) թեմատիկ քարտեզագրական նյութերի տրամադրման համար՝ ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը), բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 3000 դրամ, գ. թեմատիկ քարտեզների թղթային տարբերակ` 100x70 սմ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ, A3 ֆորմատ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ, A4 ֆորմատ (քաշը՝ 200 գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ, դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 80000 դրամ. 13) աշխարհագրական անվանումների տեղեկագրերի և տեղեկատու բառարանների տրամադրման համար՝ ա. մեկ տեղեկագրի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ, բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ. 14) թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)՝ ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը), բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 600 դրամ, գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 40000 դրամ. |