FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի և մասնակիցների ռեեստրը վարողի պատասխանատվությունը.
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը և մասնակիցների ռեեստրը վարողն իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն՝ ի շահ մասնակցի: Նրանք պարտավոր են գործել ֆինանսական կամ նմանատիպ այլ հարցերում ողջամտության սահմաններում` լավատեղյակ անձի փորձառությամբ: Նման փորձառության պակասի դեպքում նրանք պետք է օգտվեն համապատասխան մասնագետների ծառայություններից.
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը և մասնակիցների ռեեստրը վարողն իրենց գործառույթների մի մասի իրականացումն այլ անձի պատվիրակելու դեպքում շարունակում են պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթները պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացնելու համար.
3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի կամ մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ կարող է կիրառել սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցները, եթե նրանք՝
    1) սույն օրենքի խախտմամբ իրականացրել կամ թույլատրել են ներդրումներ կամ այլ ծախսեր.
    2) սույն օրենքի խախտմամբ կնքել են ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ.
    3) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հետ կապված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները.
    4) փոխկապակցված անձի հետ սույն օրենքով արգելված կամ սահմանափակված իրավահարաբերությունների շրջանակում կնքել են պայմանագիր.
    5) իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց օգտին են օգտագործել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կամ դրանց մասին տեղեկատվությունը.
    6) խախտել են անձնավորված հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները կամ այդ փաստաթղթերում ներկայացրել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ.
    7) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել Կենտրոնական բանկի` սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները.
    8) պետական գրանցման և (կամ) լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացրել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ.
    9) խախտել են սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները: