FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.10

Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության բովանդակությունը, այն պարտապանին ուղարկելը և կողմերի համար պարտադիր դառնալը.
1. Նոտարը դիմումը բավարարելու դեպքում արձակում է կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն արձակելուց 10 օր հետո.
2. Նոտարի արձակած կարգադրությունը պարունակում է՝
    1) նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը, բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի.
    2) նշում բռնագանձվող գումարի ընդհանուր չափի վերաբերյալ՝ առանձին նշելով բռնագանձվող գումարի ընդհանուր չափի մեջ ընդգրկված հիմնական պարտավորության, տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների կամ այլ վճարների չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տուժանքները (տուգանքները, տույժերը), տոկոսները կամ այլ վճարներ, դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը.
    3) եզրահանգումներ նոտարական գործողության վճարի և պարտապանի կողմից դրա հատուցման վերաբերյալ.
3. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է դիմողին և պարտապանին.
4. Կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության հարկադիր կատարման համար նոտարը եռօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշվում են՝
    1) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն արձակած նոտարի անունը և նոտարական տարածքը.
    2) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.
    3) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
    4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը.
5. Նոտարը էլեկտրոնային հաղորդագրության հետ միասին ուղարկում է նաև արձակված կարգադրությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.10

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում, ինչպես նաև մինչև պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությամբ հարկադիր կատարման ուղարկելը ընկած ժամանակահատվածում պարտապանի պարտավորության կատարման վերաբերյալ ապացույց ներկայացվելու դեպքում նոտարը կարգադրությունը չի ուղարկում հարկադիր կատարման՝ այդ մասին համակարգում կատարելով համապատասխան նշում և ծանուցելով դիմողին: