FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  329

Անձի մաքսային զննումը.
1. Անձի մաքսային զննումը մաքսային հսկողության ձև է, որը ֆիզիկական անձանց զննում անցկացնելն է.
2. Անձի մաքսային զննումը կարող է անցկացվել միայն Միության մաքսային սահմանով ուղևորվող և մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձինք իրենց մոտ թաքցնում են և կամավոր կերպով չեն հանձնում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ.
3. Անձի մաքսային զննումն անցկացվում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական անձանց մոտ թաքցվող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները հայտնաբերելու նպատակով և մաքսային հսկողության բացառիկ ձև է.
4. Անձի մաքսային զննումն իրականացվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց որոշմամբ, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, ապա մաքսային հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ստորաբաժանման ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց որոշմամբ: Նշված որոշումը ձևակերպվում է գրավոր կերպով.
5. Անձի մաքսային զննումն անցկացվում է մաքսային մարմնի այն պաշտոնատար անձանց կողմից, ովքեր մաքսային զննման ենթարկվող անձի հետ նույն սեռի են, նույն սեռի 2 ընթերակաների ներկայությամբ, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող մեկուսացված սենյակում: Բացի սույն հոդվածում նշված ֆիզիկական անձանցից՝ ֆիզիկական անձանց մուտքը շինություններ և անձի մաքսային զննման անցկացմանը այլ ֆիզիկական անձանց կողմից հետևելու հնարավորությունը պետք է բացառվեն:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  329

Այն ֆիզիկական անձի մարմնի զննությունը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրականացվում է միայն բուժաշխատողի կողմից՝ անհրաժեշտության դեպքում հատուկ բժշկական տեխնիկայի կիրառմամբ: Անչափահաս կամ անգործունակ ֆիզիկական անձի մաքսային զննում անցկացնելիս պարտավոր են ներկա գտնվել նրա օրինական ներկայացուցիչները (ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները) կամ նրան ուղեկցող անձինք.
6. Նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ծանոթացնել անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և անձի մաքսային զննում անցկացնելու դեպքում իր իրավունքներին, ինչպես նաև նրան առաջարկել կամավոր հանձնել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները: Անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը ֆիզիկական անձի ծանոթանալու փաստը հավաստվում է այդ ֆիզիկական անձի կողմից՝ անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշման մեջ համապատասխան գրառում կատարելու միջոցով: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հրաժարվում է այդ գրառումը կատարելուց, անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշման վրա կատարվում է համապատասխան նշում, որը հավաստվում է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննումն անցկացնելու մասին որոշման վերաբերյալ հայտարարություն արած լիազորված պաշտոնատար անձի և անձի մաքսային զննումն անցկացնելուն ներկա եղած ընթերակաների ստորագրություններով.
7. Անձի մաքսային զննում անցկացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողություններով չպետք է ոտնահարվեն անձի մաքսային զննման ենթարկվող ֆիզիկական անձի պատիվն ու արժանապատվությունը, և չպետք է վնաս հասցվի այդ ֆիզիկական անձի առողջությանը և գույքին.
8. Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի՝
    1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին՝ նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը.
    2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
    3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  329

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.
    5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.
    6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.
    7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին՝ վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.
    8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
9. Անձի մաքսային զննում անցկացնելու ընթացքում ֆիզիկական անձը, որի նկատմամբ դա անցկացվում է, և նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր են կատարել մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները.
10. Անձի մաքսային զննում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են անձի մաքսային զննման՝ Հանձնաժողովի կողմից որոշվող ձևի ակտ կազմելու միջոցով: Նշված ակտը պետք է կազմվի անձի մաքսային զննում անցկացնելու ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ 1 ժամվա ընթացքում.
11. Անձի մաքսային զննման ակտն ստորագրվում է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացրած պաշտոնատար անձի, այն ֆիզիկական անձի կողմից, որի նկատմամբ անցկացվել է անձի մաքսային զննումը, կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրան ուղեկցող անձի, ընթերակաների կողմից, իսկ այն ֆիզիկական անձի մարմնի զննությունն անցկացնելու դեպքում, որի նկատմամբ անցկացվել է անձի մաքսային զննումը՝ նաև բուժաշխատողի կողմից.
12. Անձի մաքսային զննման ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվում է ֆիզիկական անձին, որի նկատմամբ անցկացվել է անձի մաքսային զննումը, նրա օրինական ներկայացուցչին կամ նրան ուղեկցող անձին՝ դա կազմելուց անմիջապես հետո: