Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 Կարգավորողի կողմից կիրառվող պատասխանատվությունը. 1. Կարգավորվող անձի կողմից սույն օրենքով, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կարգավորողն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները. 2. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում. 3. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 4. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում. 5. Կարգավորվող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի, Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման կամ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում. 6. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տարեկան հինգ հարյուր միլիոն դրամ գումարը գերազանցող շրջանառություն ունեցող կարգավորվող անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից սույն օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը, ինչպես նաև կարգավորվող անձի նկատմամբ հսկողության փոխանցման վերաբերյալ համաձայնություն ստանալու պահանջի խախտումը կամ հաճախորդների տեղեկությունների գաղտնիության պահպանման վերաբերյալ պահանջի խախտումը, կարգավորվող անձի կողմից իր ծառայությունների կամ ենթակառուցվածքների ապօրինի օգտագործման տրամադրումը կամ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում. 8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ, ապա առաջացնում է նախազգուշացում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 9. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անձի կողմից Կարգավորողի իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող այլ անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտմանը, լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարմանը կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով, կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցում կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցում. 10. Սույն օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցման կարգադրությունն արձակելուց հետո առանց Կարգավորողի թույլտվության ռադիոհաճախականությունների օգտագործումը շարունակելը կամ ծանուցում չներկայացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ մեկ միլիոն դրամից երկու միլիոն դրամի չափով. 11. Եթե Կարգավորվող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է և՛ սույն օրենքում, և՛ Կարգավորողի իրավական ակտում, ապա Կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։ |