FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  41

Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը.
1. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումն իրականացվում է կազմակերպչի կողմից օպերատորին ներկայացված հայտի հիման վրա.
2. Հայտին կցվում են՝
    1) մոնիտորինգային կենտրոնին միացվող խաղային արտադրանքների ցանկը․ 2) խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատները․ 3) խաղային գործունեության կազմակերպչի անվանումը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն․ 4) տեղեկություններ խաղային ինտերակտիվ հարթակի, ապարատածրագրային միջոցների ֆիզիկական տեղակայման վայրի մասին․ 5) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիան.
3. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է՝
    1) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներից որևէ մեկի բացակայության դեպքում․ 2) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ լիարժեք կամ թերի տվյալներ.
4. Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացումը դադարեցվում է՝
    1) խաղային գործունեության կազմակերպչի գրավոր դիմումի համաձայն․ 2) եթե ի հայտ են եկել մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման հայտը մերժելու հիմքեր․ 3) խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի դադարեցման դեպքում: 5․ Մոնիտորինգային կենտրոնին խաղային արտադրանքների միացման տեխնիկական չափանիշները սահմանում է Վերահսկող մարմինը։