FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  85

Տուգանքի կիրառումը.
1. Որևէ անձի կողմից կրիպտոակտիվների շուկան կարգավորող, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ներքին իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները.
2. Եթե կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա նշանակվում է տուգանք խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի (եթե հնարավոր է որոշել խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը) մինչև 300 տոկոսի չափով։ Եթե հնարավոր չէ որոշել խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խուսափած վնասի չափը, ապա կիրառվում է տուգանք՝
    1) իրավաբանական անձանց համար՝ ստացված տարեկան հասույթի կամ եկամտի մինչև 15 տոկոսի չափով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ աուդիտորական եզրակացությամբ վերջին տարվա համար հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
    2) ֆիզիկական անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև քսանհազարապատիկի չափով.
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իր որոշմամբ իրավասու է սահմանելու տուգանքի չափի հաշվարկման մեթոդաբանությունը և տուգանքի վճարման տարաժամկետման կարգը: