Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 349 Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրությունը. 1. Հայաստանի Հանրապետության կամ Կառավարության անունից կնքված միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան` հարկային մարմինը հարկ վճարողների մոտ կարող է իրականացնել ուսումնասիրություն` 1) օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու համար` օտարերկրյա անձի հետ իրականացված գործարքի կողմ հանդիսացող հարկ վճարողի հաշվառման և տնտեսական գործունեության, նրա հարկային պարտավորությունների, առանձին գործարքների փաստի, իսկության, ծավալների, արժեքի և գների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով. 2) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով. 2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում` 1) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի պահանջների շրջանակներում և նախատեսված կարգով օտարերկրյա պետության լիազոր մարմնի` հարկային մարմնին կատարած պաշտոնական հարցումը. 2) Հայաստանի Հանրապետության կամ Կառավարության անունից կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը հարկ վճարողին վերադարձնելու անհրաժեշտությունը. 3. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետն ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր. 4. Ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Ուսումնասիրության հանձնարարագիրն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ու եղանակներով, ուսումնասիրությունն սկսելուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Հարկ վճարողը ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 349 5. Սույն հոդվածով սահմանված ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում. 6. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝ 1) գործարքի կողմ հանդիսացող հարկ վճարողի հաշվառման և տնտեսական գործունեության, նրա հարկային պարտավորությունների, առանձին գործարքների փաստի, իսկության, ծավալների, արժեքի և գների վերաբերյալ տեղեկությունները. 2) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու հիմնավորվածությունը. 7. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Սույն մասում նշված արձանագրությունում (նախագծում) չեն ներառվում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված` հայտնաբերված խախտումների մասով պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման դրույթները: |