FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  9

Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները.
1. Հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
    1) հարկ վճարողների շրջանակը.
    2) հարկման օբյեկտը.
    3) հարկման բազան.
    4) հարկի դրույքաչափը.
    5) հարկի հաշվարկման կարգը.
    6) հարկի վճարման կարգը և ժամկետները.
2. Հարկի և բնօգտագործման վճարի սահմանման համար անհրաժեշտ տարրերը սահմանվում են Օրենսգրքով.
3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում Օրենսգրքով նախատեսված՝ բնօգտագործման վճարից տարբերվող այլ վճարների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին վերաբերող՝ Օրենսգրքի 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները, բացառությամբ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման, կիրառվում են նաև բնօգտագործման վճարի մասով.
5. Օրենսգրքի 6-7-րդ, 67-72-րդ և 76-80-րդ գլուխներով հարկի համար սահմանված այն կարգավորումները, որոնք չեն վերաբերում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկի սահմանման տարրերին, կիրառվում են նաև Օրենսգրքով նախատեսված վճարների մասով: