Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 98 Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները. 1. Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե՝ 1) դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ. 2) բռնագանձվում են պարբերական վճարումներ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա. 3. Մինչև 200.000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից. 4. 200.000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից. 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար. 6. Պարտապանի ամուսնու եկամուտները բռնագանձման ենթակա չեն։ |