Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Հանրային վերահսկողության խորհրդի խնդիրները և գործառույթները. 1. Հանրային վերահսկողության խորհրդի խնդիրներն են` 1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բնագավառների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, այդ բնագավառների կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողության գործառույթների իրականացումը. 2) մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացումը. 3) աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ապահովումը. 4) փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորներին ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ապահովումը. 5) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը՝ ելնելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների պահանջներից. 2. Հանրային վերահսկողության խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) ապահովում է՝ ա. ամբողջական ՖՀՄՍ-ների, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը, բ. հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը, գ. փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և օրինակելի հաշվային պլանի կիրառման հրահանգի, ինչպես նաև ցուցադրական ֆինանսական հաշվետվությունների մշակումը, դ. միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկի, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանի և հաշվային պլանի կիրառման հրահանգի մշակումը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ե. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված՝ հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, զ. «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ աուդիտորական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, է. աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, Մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը. 2) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն հաստատած՝ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգին. 3) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն հաստատած՝ աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագրին, որակավորման քննությունների անցկացման կարգին, որակավորման հանձնաժողովի կանոնադրությանը, շարունակական մասնագիտական զարգացման կարգին. 4) ապահովում է աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորների նկատմամբ սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքներով ներկայացվող պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակումը և հաստատումը. 5) համաձայնություն է տալիս մասնագիտացված կառույցի` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ներկայացրած՝ առաջիկա տարվա ընթացքում արտաքին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկին և արտաքին գնահատման իրականացման տարեկան ժամանակացույցին. 6) անհրաժեշտության դեպքում կազմակերպում և (կամ) իրականացնում է աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումը. 7) իրականացնում է վերահսկողություն մասնագիտացված կառույցի գործունեության նկատմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 8) վարում է աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների միասնական ռեեստրը. 9) իրականացնում է աուդիտորական գործունեությունը և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված նորմատիվ իրավական ակտերը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար մշակում է Կենտրոնական բանկը՝ քաղաքականություն իրականացնող մարմնի հետ համատեղ. 4. Ամբողջական ՖՀՄՍ-ների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ֆինանսական հաշվետվությունների հայեցակարգային հիմունքների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների, մասնագիտական էթիկայի կանոնագրքի, ներառյալ՝ դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների թարգմանությունները, կատարվում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի և (կամ) Հաշվապահների միջազգային դաշնության կատարած փոփոխությունների կամ լրացումների կամ նոր ստանդարտների հրապարակումից հետո` մեկ տարվա ընթացքում. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թարգմանված կամ մշակված՝ հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Հանրային վերահսկողության խորհուրդը ներկայացնում է քաղաքականություն իրականացնող մարմին՝ հաստատման և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պաշտոնական հրապարակման համար: |