Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 49 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնից ազատվելը. 1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը պաշտոնից ազատվում է՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. 2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա. 3) հաստիքների կրճատման դեպքում, եթե տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ. 4) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում. 5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում. 6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում. 7) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 8) նրա նկատմամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու դեպքում. 9) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը. 10) սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկն ի հայտ գալու դեպքում. 11) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում. 2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կամ պաշտոնից ազատման դեպքում: |