Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 7 Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը. 1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք. 2. Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին արգելվում է երեխային ենթարկել բռնության, ֆիզիկական (մարմնական) պատժի կամ նրա արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի կամ ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակով. 3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, իրավունքների չարաշահումը կամ որևէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքն արգելվում են ընտանիքում, ուսումնական, այլընտրանքային խնամքի, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում կամ ցանկացած այլ վայրերում. 4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության ու աջակցության կարիք և իրավունք ունի: Երեխայի նկատմամբ բռնության դեպքին առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն. 5. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանություն կամ աջակցություն տրամադրելու նպատակով նրան ուղղորդելու կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 7 6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարմանն աջակցելու, երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, իրազեկելու, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով. 7. Երեխայի՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը խախտող անձը պատասխանատվության է ենթարկվում օրենքով սահմանված կարգով: |