FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Ազգային ստանդարտները.
1. Ազգային ստանդարտներն են՝
    1) Հայաստանի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում և կիրառվում են հայերենով.
    2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները.
2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և (կամ) նորմեր արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ: Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ.
3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը: «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար.
4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներն ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում և կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված մեթոդներով: