FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  198

Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները.
1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անչափահասի նկատմամբ,
    3) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,
    5) նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
    6) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի, զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի կամ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հիմնարկի կամ հաստատության աշխատակցի կողմից,
    7) մի խումբ անձանց կողմից,
    8) առանձին դաժանությամբ կամ 9) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
    1) կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,
    2) կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ կամ 3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  198

4. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով.
5. Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը։