FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն են` անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները. անտառային արդյունք` մթերված անտառային պաշար. անտառային պաշարներ` անտառային ռեսուրսների օգտագործման ենթակա թույլատրելի մասը (ըստ ծավալի, քանակի, որակի, ձևի ու տարածքային տեղադիրքի). անտառների պետական հաշվառում` անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների գրանցում` հինգ տարին մեկ անգամ. անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր. անտառային տնտեսություն` արտադրական միավոր, որի գործունեության նպատակը անտառների կայուն կառավարումն է. անտառային տնտեսության վարում` անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացում. անտառային տնտեսություն վարող անձ` անտառային տնտեսություն վարող իրավաբանական անձինք և քաղաքացիները. անտառային ռեսուրս` բնափայտի, բույսերի, անտառներում վերարտադրվող այլ անտառանյութի, կենդանական աշխարհի ամբողջականություն. անտառային պետական կադաստր` անտառների և անտառային հողերի քանակական և որակական տվյալների գրանցման, տնտեսական գնահատման, ինչպես նաև անտառների դասակարգման պարբերաբար նորացվող համակարգ. անտառի մոնիթորինգ (դիտանց)` անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց.
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

անտառների կայուն կառավարում` անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում և արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար. անտառների պահպանություն` հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում. անտառների պաշտպանություն` վնասակար օրգանիզմների (վնասատուների և հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում. անտառաշինություն` անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում` 10 տարին մեկ անգամ. անտառաշինական նախագիծ (անտառակառավարման պլան)` անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթուղթ. անտառավերականգնում` նախկինում անտառածածկ տարածքների վերականգնում և բնական վերաճի ապահովում. անտառօգտագործում` անտառների, անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործում. անտառահատման տոմս` բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու անտառից դուրսբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ. անտառային տոմս` կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ. անտառօգտագործման վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսառեսուրսների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարներ. անտառային ճանապարհներ` անտառների կայուն կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ փոխադրման ուղիներ. անտառապատում` արհեստական անտառային մշակույթների հիմնադրում ու աճեցում տնկման և ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերի վրա.
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  3

անտառօգտագործող` ֆիզիկական և իրավաբանական անձ, որն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք է ձեռք բերել օգտվելու անտառի և անտառային հողերի օգտակար հատկություններից. բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաև քամատապալ, ձյունակոտոր ծառերի անտառից դուրսբերում. երկրորդական անտառանյութ` մթերված կոճղ, կեղև, չորացած ճյուղ, շիվ,
    խեժ. թափուկ` անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասեր կամ բներ. ծառուտ` հիմնական արտաքին նշաններով միանման ծառերի ամբողջականություն. կենսատոպ` հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայր. կենսաբանական բազմազանություն` ցամաքային, օդային և ջրային կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանություն. հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ. հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ. հատումներ` անտառավերականգնման հատումներ` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ. այլ հատումներ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված՝ օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումներ. խնամքի (միջանկյալ) հատումներ՝ ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում. սանիտարական հատումներ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի հատումներ. ոչ անտառածածկ տարածք` անտառային հողերի անտառազուրկ տարածքներ. ոչ բնափայտային անտառանյութի մթերում` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում և անտառից դուրսբերում: