Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 «Մարտական խաչ» շքանշանը. 1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար. 2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան` 1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան. 2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան. 3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է. 4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են` 1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար. 2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար. 5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են` 1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար. 2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար: |