FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  170

Բանկային և օրենքով նախատեսված այլ գաղտնիքի պահպանումը.
1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բժշկական, նոտարական, բանկային և հարակից գաղտնիք, ծառայողական, առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ.
2. Վարույթի ընթացքում չպետք է կամայականորեն հավաքվեն, պահվեն, օգտագործվեն կամ տարածվեն սույն հոդվածի 1-ին մասում նշված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն.
3. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկություններ, իրավունք ունի հրաժարվելու այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը.
4. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով համապատասխան գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի քննիչից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում.
5. Սույն հոդվածի 3-րդ մասով չնախատեսված գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող անձն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը.
6. Սույն հոդվածով նախատեսված գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ ապացույցները շահագրգիռ անձանց պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ կարող են հետազոտվել դռնփակ դատական նիստում: