FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  42.1

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով օտարերկրացիների և գործատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը.
1. Սույն օրենքի հիման վրա օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակ, օրինական բնակությունը հաստատող տեղեկանք կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրվում են օտարերկրացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (փաստաթղթի տեսաներածված պատճենը, անհրաժեշտության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը), լուսանկար, գործատուի կողմից ներկայացվող որակավորման կամ կրթական պահանջին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, աշխատանքային ինքնակենսագրությունը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը: Բնակության նպատակով օտարերկրացու հետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող ընտանիքի անդամների դեպքում սույն կետում նշված տեղեկությունները մուտքագրվում են նաև օտարերկրացու ընտանիքի անդամների համար.
2. Միասնական էլեկտրոնային հարթակով գործատուն հայտ ներկայացնելիս մուտքագրում է գործատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, գործատուի անունից դիմողի անունը, ազգանունը, նույնականացման քարտի տվյալները և պաշտոնը, համալրվող թափուր պաշտոնի նկարագիրը, աշխատավարձի չափը, աշխատանքի այլ պայմանները.
3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով օտարերկրացու վերաբերյալ կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելիս պետական լիազոր մարմնի մոտ առաջանում է առերևույթ ողջամիտ կասկած կամ ենթադրություն, որ ի հայտ են եկել կամ կարող են ի հայտ գալ օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելը մերժելու, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու, արտաքսելու կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր.
4. Միասնական էլեկտրոնային հարթակով հավաքված անձնական տվյալները հավաքում և մշակում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  42.1

5. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու և գործատուի վերաբերյալ տվյալների հասանելիություն այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառներում լիազորված պետական մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով.
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացու աշխատանքային գործունեությունը թույլատրելու գործընթացում իր անմիջական գործառույթներն իրականացնելուց հետո միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններին.
7. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, փոխանակվում են պետական մարմինների միջև միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով.
8. Արգելվում է օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է լիազորված պետական մարմնին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար: