FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  201.3

Գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելը.
1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ (այսուհետ` փորձնակի պայմանագիր) ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի.
2. Աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետ՝ փորձնակ) այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ.
3. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը.
4. Գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի` գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին.
5. Մինչև տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի ներգրավվում և աշխատանքային փորձառություն են ձեռք բերում սույն օրենսգրքի 17.1-ին և 257-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները պահպանելով.
6. Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում.
7. Փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է ներգրավվում և աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ և շաբաթական քսան ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները: