FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, մանկավարժական աշխատողի վերապատրաստումը.
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
    1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
    3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
    4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար.
1.1. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է համապատասխանի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկով և պաշտոնների նկարագրով դաստիարակի պաշտոնի համար սահմանված որակավորման պահանջներին կամ ունենա միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ՝ մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ.
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողն իրավունք ունի՝
    1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ օրենսդրությամբ և նախադպրոցական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
    2) մաuնակցելու նախադպրոցական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
    3) առաջարկներ ներկայացնելու նախադպրոցական կրթական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների բարելավման վերաբերյալ.
    4) oգտվելու նախադպրոցական հաստատության ուսումնամեթոդական և տեղեկատվական ռեսուրսներից.
    5) կրթական ծրագրի շրջանակներում ընտրելու և կիրառելու ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

6) օգտագործելու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրեր, ձեռնարկներ և ուսուցողական նյութեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ և սաների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
    7) ուսումնադաստիարակչական աշխատանքներն իրականացնելու համար կիրառելու տարբերակային ձևեր՝ պահպանելով պլանավորմանը ներկայացվող սկզբունքներն ու չափանիշները.
    8) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին, նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ.
    9) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
    10) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից.
    11) իրականացնելու ծնողական կրթության դասընթացներ.
3. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է՝
    1) հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը.
    2) ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
    3) ապահովել սաների կողմից նախադպրոցական ծրագրերի յուրացումը, նրանց զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը՝ համաձայն նախադպրոցական կրթական չափորոշիչների և ծրագրերի.
    4) նպաստել սաների արժեքային համակարգի ձևավորմանը, խմբերում ներառական և երեխայակենտրոն միջավայրի ստեղծմանը.
    5) համագործակցել երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
    6) կանխել երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ.
    7) անցնել պարտադիր բուժզննություն՝ տարեկան առնվազն մեկ անգամ.
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

5. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կրեդիտներ կարող է տալ մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մոդուլով: