Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1062 Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի պատճառած վնասի համար. 1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը. 2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո. 3. Տնտեսական ընկերակցությունները հատուցում են իրենց մասնակիցների կողմից ընկերակցության ձեռնարկատիրական կամ այլ գործունեություն իրականացնելիս պատճառված վնասը: |