FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Նախադպրոցական կրթությունը.
1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են`
    1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.
    2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.
    3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը.
    4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.
    5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.
    6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.
    7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը.
2. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար.
3. Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ: